НовостиԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
01.10.2017
Հոկտեմբերի 1-ին Հայ-Ռուսական համալսարանում անցկացվեց բնագիտական կրթության հիմնախնդիրներին նվիրված համահայկական V գիտաժողովը «Բնագիտությունը  XXI դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով: Գիտաժողովը նվիրված էր համալսարանի հիմնադրման 20-ամյակին: 
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Կարևորելով միջոցառման նշանակությունը և մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք՝  Լևոն Մկրտչյանը շեշտեց բնագիտության  առանձահատուկ դերը կրթության և գիտության համակարգում  և նշեց, որ  "ամենահիմնական հարցերի հարցը անել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ գիտության տարածք": 

Գիտաժողովի շրջանակներում քննարկվեցին հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին մասնակցում էին  կրթության ոլորտի մասնագետներ, դպրոցների և քոլեջների ուսուցիչներ, դասախոսներ, մագիստրոսներ և ասպիրանտներ:
 
Gazeta.RAU